Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով23 օգոստոսի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա հավելել է, որ այսպիսով աղբահան մեքենաների ընդհանուր թիվը հասել է 24-ի։ «Աղբահանության հիմնարկը համալրվեց եւս 5 մեքենայով, ընդհանուր՝ 24»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ 600 աղբաման է հասել Երևան: «600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երեւան։ Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջեւ առաջիկա շաբաթների ընթացքում։ Սպասում ենք նոր խմբաքանակների»,-ասվում է գրառման մեջ: Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում որոշել է աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնել: Քաղաքապետարանը գումարն ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը՝ 1.5 մլրդ դրամ, հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները փոխարինելուն՝ 155 մլն դրամ։ Նախատեսվում է գնել 5 փոշեկուլ ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, որոնք կմտնեն բակեր, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որ աղբամանները քլորաջրով լվացվեն, ախտահանվեն և 1000 մետաղական աղբարկղ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |