ՀՀ-ում սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից

ՀՀ-ում սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից

PanARMENIAN.Net - Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքը (լամպեր, ջերմաչափեր և այլն) դուրս կբերվի շրջանառությունից: Նմանատիպ արտադրանքը շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրա օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։

Նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնարկած աշխատանքների համատեքստում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար» ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---