Ֆրանսիայի դեսպանը կողմ է Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկելուն

Ֆրանսիայի դեսպանը կողմ է Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընդգրկելուն

PanARMENIAN.Net - Գյումրին հայկական ժառանգության մայրաքաղաքն է, որն իր փողոցներում և իր ճարտարապետության մեջ պահպանում է անցյալի ժամանակների որոշակի քաղաքակրթության հիշողությունը: Այդ մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Գյումրիի օրվան, որը նշվեց օգոստոսի 25-ին:

Նա նշել է, որ դեսպանությունը կողմ է Գյումրին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու գաղափարին:

«Մինչդեռ ակտիվ և աշխույժ Երևանը Հայատանի մայրաքաղաքն է, Գյումրին, անկասկած, հայկական ժառանգության մայրաքաղաքն է, որն իր փողոցներում և իր ճարտարապետության մեջ պահպանում է անցյալի ժամանակների որոշակի քաղաքակրթության հիշողությունը:

Գյումրին հաճախ ճանաչում են Լենինական անունով, որը նա կրում էր 1988-ի երկրաշարժի ժամանակ, որից տուժեց յուրաքանչյուր ընտանիք և որի վերքերը պահպանված են քաղաքում երեսունմեկ տարի անց:

Բայց, ինչպես և ամբողջ Հայաստանը, Գյումրին այժմ հույս է վերագտել, բարեկարգում է իր փողոցները, տեսնում է նոր բիզնեսների շատացում և ընդունում է նոր այցելուների: Գյումրին ունի տեխնոլոգիական կենտրոն և այնտեղ, ինչպես Երևանում և Փարիզում, շուտով կբացվի ԹՈՒՄՈ կենտրոն, որը քաղաքի երիտասարդությանն անվճար համակարգչային կրթություն կառաջարկի»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի դեսպանությունը աջակցում է այս նորացմանը Համալսարանի և Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների միջոցով, ինչպես նաև մարտ ամսին Գյումրիում կազմակերպելով «Ֆրանսիայի համը» գաստրոնոմիական միջոցառումը։

«Դեսպանությունը քաղաքի և պետության իշխանությունների հետ խթանում է Գյումրին 19-րդ դարի իր ժառանգության եզակի և չտեսնված պահպանված բնույթի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գաղափարը։ Այս օգոստոսի 25-ին ես իմ լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Գյումրի քաղաքի բնակիչներին ՝ հավաստիացնելով, որ իրենց քաղաքի առաջխաղացման համար ունեն մեր աջակցությունը»,-գրել է դեսպանը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---