Նախարար. Ստամբուլյան կոնվենցիան 2019-ին ԱԺ չի ներկայացվի

Նախարար. Ստամբուլյան կոնվենցիան 2019-ին ԱԺ չի ներկայացվի

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տիրող իրավիճակից: Նա ասել է, որ կոնվենցիան 2019-ին ԱԺ չի ներկայացվի, հայտնում է Armlur.am-ը:

Նախարարը նշել է, թե սպասում են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը և արդեն պարզ է, որ «այս տարի այն խորհրդարան չի գա»։

ԱԺ-ում կոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է նաև, որ Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022 թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քննարկման: Ըստ նախարարի՝ առաջին քայլը ինստիտուցիոնալ համակարգի ստեղծումն է, մասնավորապես, հակակոռուպցիոն անկախ մարմնի, որը զբաղվում է կոռուպցիայի կանխարգելմամբ, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ ու քննությամբ: Նախատեսվում է նաև գլխավոր դատախազության կազմում համապատասխան մարմնի՝ հակակոռուպցիոն դատարանների ստեղծում:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան: ՀԱԵ-ն հորդորել է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---