Ամազոնում հրդեհաշիջմանը մասնակցում է մոտ 43,000 զինվոր26 օգոստոսի 2019 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի Ամազոն նահանգը զինվորականների օգնությանն է դիմել սաստիկ անտառային հրդեհների պատճառով, որոնք չեն դադարում: Սա արդեն 7-րդ նահանգն է, որտեղ զինվորականներն օգնելու են մարել կրակը: Համապատասխան որոշումը ավելի վաղ ստորագրել էր երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն: Այժմ հրդեհների մարմանը ավելի քան 43,000 զինվորական է մասնակցում, գրում է Deutsche Welle-ն Agência Brasil-ի վրա հղումով: Բրազիլիայի պաշտպանության նախարարությունը նաև պարզաբանել է, որ զինվորականները սկսել են ինքնաթիռներ կիրառել այրվող անտառների վրա ջուր լցնելու համար՝ Lockheed C-130 Hercules տրանսպորտային օդանավեր, որոնից յուրաքանչյուրը կարող է մինչև 12,000լ ջուր տեղափոխել: Անտառային հրդեհների քանակը Բրազիլիայում շարունակում է աճել: 2019-ի սկզբից այնտեղ արդեն մոտ 80,000 հրդեհ է եղել, իսկ միայն օգոստոսի 23-ի ընթացքում մոտ 1000 նոր հրդեհ է բռնկվել: Դրանց մեծ մասն Ամազոնում է, որտեղ գտնվում է արևադարձային անտառրների ամենամեծ տարածքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա |