Շվեդիան պատրաստ է աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխություններին

Շվեդիան պատրաստ է աջակցելու ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխություններին

PanARMENIAN.Net - Շվեդիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին և կայուն ազատ շուկային միտված բարեփոխումների ընթացքին: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը:

Նա նշել է, որ շվեդական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները՝ հավելելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները մտել են արագ զարգացման փուլ, որն ունի բավականին հավակնոտ օրակարգ, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռևս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական այցից, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ բացեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ մեծ պատիվ է ընդունել իր շվեդ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:

Ըստ ԱԺ նախագահի՝ ակնհայտ է այն անկեղծ հետաքրքրությունը, որը ցուցաբերում է Շվեդիան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, ինչի մասին խոսում են թե՛ բարձր մակարդակի փոխայցելությունները, թե՛ Շվեդիայի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության շոշափելի աճը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ցանկություն ունի համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային և անտառային ռեսուրների կառավարման, հանքարդյունաբերական թափոնների կառավարման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Շվեդիայի խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ խորհրդանշական է այցը Հայաստան հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Շվեդիան տոնում է իր ժողովրդավարության 100-ամյակը: Նա հավելել է, որ նման ներկայացուցչական կազմով, որն ընդգրկում է Րիկսդագի բոլոր փոխխոսնակներին և քաղաքական խմբերի ղեկավարներին, Շվեդիայի խորհրդարանն այցելություն է ունենում միայն 4 տարին մեկ անգամ: Նա կրկին վերահաստատել է

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---