Մակունց. Ստամբուլյան կոնվենցիայի հարցով Վենետիկի հանձնաժողով ենք դիմել՝ ժամանակ է պետք

Մակունց. Ստամբուլյան կոնվենցիայի հարցով Վենետիկի հանձնաժողով ենք դիմել՝ ժամանակ է պետք

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նստաշրջանից առաջ նիստ է գումարել: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ արձակուրդից հետո սա առաջին պաշտոնական հանդիպումն է՝ քննարկվելու են այն հարցերը, որոնք առաջիկայում լինելու են օրակարգում, առանձին հանձնաժողովներ կներկայացնեն կատարված աշխատանքները»,- ասել էնա:

Անդրադառնալով ԱԺ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառներին՝ Մակունցն ասել է, որ . արդարադատության նախարարությունն ուղարկել է այն Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հայտնում է Shantnews-ը:

«Առնվազն եթե հիշենք՝ ինչ ընթացակարգերով պիտի անցնի կոնվենցիա, ենթադրվում էր, որ այդպես էլ պիտի լինի: Նախարարությունն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով, ժամանակ է պահանջվում, որ պատասխան գա, հետո այն պետք է պարտադիր ընթացակարգով լինի ՍԴ-ում, ապա նոր կհայտնվի ԱԺ օրակարգում, այնպես որ սպասելի էր, որ շուտ չի լինի, ու զարմանալի էր՝ ինչու է շրջանառվում սեպտեմբեր ամիսը»,-ասել է նա:

ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով, որպեսզի մեկնաբանություն ստանա Ստամբուլյան կոնվենցիայի որոշ վիճահարույց դրույթների շուրջ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:Նախարարն ասել է նաև, որ Ստամբուլյան կոնվենցիան, ամենայն հավանականությամբ, ԱԺ կհասնի 2020-ին:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան: ՀԱԵ-ն հորդորել է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:Կոնվենցիայի վավերացմանը դեմ է արտահայտվել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---