Փաշինյան. Հուլիսին տնտեսական ակտիվությունը 8.1% էր

Փաշինյան. Հուլիսին տնտեսական ակտիվությունը 8.1% էր

PanARMENIAN.Net - Հուլիսին տնտեսական ակտիվությունը 8.1% է կազմել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա հրաշալի թիվ է:

«Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է:

Բացի դա՝ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, շինարարության աճ՝ 4.1 տոկոս, առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,արտահանման աճ՝ 19.5 տոկոս:

Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---