Վարչապետ. Պարապությունը պետք է բացառել բոլոր ոլորտներից

Վարչապետ. Պարապությունը պետք է բացառել բոլոր ոլորտներից

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է 57,7 մլն դրամ հատկացնել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին՝ աշխատակիցներին լրավճարներ տրամադրելու համար:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է, որ մինչև 2018-ի մայիսի 1-ը լրավճարները կատարվում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հիմնած «Լույս» հիմնադրամի միջոցներից, հետո այդ վճարումները դադարեցվել են։ 2018-ի մայիսից հետո մշնախն էր անում հատկացումները, իսկ 2019 մայիսի 1-ից մինչև օգոստոս «Իմ քայլը» հիմնարդամը, որն այժմ նույնպես դադարեցրել է ֆինանսավորումը: ։

Փաշինյանը տարակուսել է․ «Սկզբունքային, գաղափարական հարց կա։ Երբ ասում ենք Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ, անհասկանալի է, ինչու այն պետք է անհատ մարդկանց ու բարեգործների կողմից ֆինանսավորվի: Արվեստն ու մշակույթը պետք է դիատրկենք որպես մեր տնտեսության ճյուղերից մեկը, որը պետությունը ինչ-որ առումով ֆինանսավորում է, բայց պիտի հասկանանք, ինչ ենք ստանում, ու ֆինանսավորվող կառույցները պիտի մեծացնեն եկամուտները»:

Վարչապետը հավելել է, որ դա չի նշանակում, թե պետք է միանգամից շահութաբեր դառնան, սակայն պիտի աճի եկամուտը։ Փաշինյանը դժգոհել է, որ, իր տպավորությամբ, շատ տաղանդավոր կոլեկտիվների հիմքում այդ մտածելակերպը դրված չէ։

«Չպետք է թույլ տանք, որ պետական մշակութային օջախները բարեգործությունների հույսին մնան, բայց պիտի հասկանանք, որ տնտեսության ճյուղ է՝ այսինքն, պիտի մարդկանց հետ ուղիղ հաղորդակցության մեջ լինի, պահանջարկ ու առաջարկ ձևավորի»,-ասել է Փաշինյանը:

Հարությունյանը նշել է, որ այսուհետ դրամաշնորհ տրամադրելիս շատ հստակ պահանջելու են՝ ասել, թե ինչ արդյունք է լինելու։

«Եթե կա թանգարան, որի տնօրինությունը չի կարող խնդիրը լուծել, պետք է փոխել ղեկավարությունը։ Այո, կլինեն ցույցեր, ակցիաներ, ամեն ինչ կլինի, բայց սա ռազմավարական խնդիր է։ Պարապությունը որևէ ոլորտից պետք է բացառել։ Որտեղ պարապ մարդ տեսանք՝ պետք է ուղարկել տուն հանգստանալու»,-ասել է Փաշինյանը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---