Լրացուցիչ 20 մլն դրամ՝ 3-րդ եռամսյակում վարչապետի աշխատակազմի ծախսերին

Լրացուցիչ 20 մլն դրամ՝ 3-րդ եռամսյակում վարչապետի աշխատակազմի ծախսերին

PanARMENIAN.Net - 2019 թվականի 3-րդ եռամսյակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերը հոգալու համար պետական բյուջեից լրացուցիչ 20 մլն դրամ կհատկացվի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակազմի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելացում, քանի որ հատկացված գումարը չի բավականեցնում նախատեսված ծախսերի իրականացման համար:

Նշվում է, որ այդ դրամական միջոցները հետ կվերադարձվեն բյուջեի «Այլ ծախսեր» հոդվածով չորրորդ եռամսյակում նախատեսված միջոցներից:

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---