Ձկնաբուծարաններում այլընտրանքային ջրօգտագործման սարքերի ձեռքբերումը մասնակի կսուբսիդավորվի

Ձկնաբուծարաններում այլընտրանքային ջրօգտագործման սարքերի ձեռքբերումը մասնակի կսուբսիդավորվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում հաստատվել է ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի վերաբերյալ որոշումը։

Դրանով սահմանվում է, որ 2019 թվականից սկսած մասնակի կսուբսիդավորվի ծրագրի շրջանակում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների, մասնավորապես՝ օդով/թթվածնով հարստացնող համակարգի (Air Lift sistem), աերատորի (թթվածնով հարստացվող սարք), ձայնամեկուսիչ արկղով օդամղիչ սարքի (blower with outdoor sound cabinet), մանրէազերծող բիո և մեխանիկական ֆիլտրերի համար անհրաժեշտ կանխավճարը։

Ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավել քան 6 մլն դրամը սուբսիդավորվում է։

Ձկնաբուծությամբ զբաղվող յուրաքանչյուր տնտեսավարող ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսի սուբսիդավորումից կարող է օգտվել մեկ անգամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---