2018-ին ՀՀ-ից արտահանվել է մոտ 4000 տ ձուկ և 150 տ խավիար

2018-ին ՀՀ-ից արտահանվել է մոտ  4000 տ ձուկ և 150 տ խավիար

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների, 2018 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 4000 տոննա ձուկ և 150 տոննա խավիար:

ՀՀ մարզպետարաններից ստացված տվյալների համաձայն, նախորդ տարում երկրում հաշվառված է եղել 169 ձկնաբուծական տնտեսություններ:

ՀՀ կառավարությունմ օգոստոսի 29-ի նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների անարդյունավետ կառավարման, արդյունագործական ձկնաբուծության ավանդական տեղնոլոգիաների կիրառման, արդյունագործական ձկնաբուծության ցածր շահութաբերության մակարդակի բարձրացման վերաբերյալ։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ 2019 թվականի փետրվարի 19-ին կայացած՝ ջրի ազգային խորհրդի նիստի հանձնարարականով` ՀՀ Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի տարածքում ձկնաբուծության նպատակով տնտեսավարող սուբյեկտներին ջրօգտագործման թույլտվության տրամադրման չափորոշիչներ (ջրախնայող տեխնոլոգիաներ, երկրորդային ջրօգտագործում և այլն) սահմանելու վերաբերյալ։

Դրանով նախատեսվում է, որ ջրօգտագործման նախատեսված չափաքանակների նկատմամբ մոնիտորինգը իրականացնում են գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը և բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը՝ յուրաքանչյուրն իր մասով։

Էկոնոմիկայի նախարարը և Շշրջակա միջավայրի նախարարը պետք է ապահովեն իրականացվող մոնիտորինգի արդյունքների փոխանակում յուրաքանչյուր 14-18 ամիսը մեկ՝ արտադրված ապրանքային ձկան և ջրառի ծավալների համադրման նպատակով, ինչպես նաև իրականացվող մոնիտորինգի արդյունքները տրամադրեն բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Ընթերցեք նաև՝ Ձկնաբուծարաններում այլընտրանքային ջրօգտագործման սարքերի ձեռքբերումը մասնակի կսուբսիդավորվի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---