Իտալիայում Սթրոմբոլի հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել (վիդեո)

Իտալիայում Սթրոմբոլի հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ի ուշ երեկոյան Իտալիայում Սթրոմբոլի հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել: Հրաբուխը գտնվում է համանուն կղզում, Սիցիլիայից ոչ հեռու:

Ըստ տեղաբնակների, տեղի ժամանակով մոտ 22:45-ին նրանք ուժգին հզոր պայթյունի ձայն են լսել, որից հետո հրաբխի խառնարանի վրա բարձրացել է հրաբխային մոխրի ու ավազի սյունը: Դրանից հետո մոտավորապես 25 րոպեանոց դադարներով ևս երկու հզոր ժայքում է եղել:

Բացի այդ, հրաբխի արևմտյան լանջով սկսվել է լավայի արտահոսքը խառնարանից: Այնտեղ մոտ 600 մ բարձրության վրա է գտնվում «Հրե հոսք» գոգավորությունը, որով լավան ծով է հասնում: Ըստ ականատեսների, լավայի հոսքը տեսանելի է մի քանի կմ հեռավորությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---