ԶԼՄ-ները հայտնել են Սիրիայում «Ռաքքայի դահճի» գերեվարման մասին

ԶԼՄ-ները հայտնել են Սիրիայում  «Ռաքքայի դահճի» գերեվարման մասին

PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերը գերի են վերցրել բելգիացի Անուար Հադդուշիին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ամենահայտնի գրոհայիններից է: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին բելգիական լրատվամիջոցների վրա հղումով:

Հադդուշին, որին նաև Աբու Սուլեյման ալ Բելգիկի են անվանում, առավելապես հայտնի է որպես «Ռաքքայի դահիճ»՝ նրան կասկածում են քաղաքի ավելի քան 100 բնակչի սպանության մեջ: Բացի այդ, Բելգիայի դաշնային դատախազությունը կասկածում է նրան Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները ֆինանսավորելու մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այժմ նա «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» բանտում է: Քրդական ուժերը ձերբակալել են նաև նրա կնոջը՝ Ժյուլի Մաեսին»,-գրել է De Morgen-ը:

Դեռևս հայտնի չէ, թե որտեղ են դատելու Հադդուշիին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---