Չավուշօղլու. Թուրքիան կհեռանա Սիրիայից միայն քաղաքական հանգուցալուծման դեպքում

Չավուշօղլու. Թուրքիան կհեռանա Սիրիայից միայն քաղաքական հանգուցալուծման դեպքում

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը կհեռանան Սիրիայի տարածքից այն դեպքում, եթե գտնվի այդ երկրում շարունակվող հակամարտության քաղաքական լուծումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նորվեգիա այցի ժամանակ:

«Եթե գտնվի սիրիական հակամարտության քաղաքական հանգուցալուծումը, մեր բանակը կհեռանա այնտեղից: Բայց հիմա Ասադի ռեժիմը չի հավատում քաղաքական կարգավորմանը»,-ասել է թուրք նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը NTV հեռուստաալիքի վրա հղումով:

Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---