Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում

Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում

PanARMENIAN.Net - Եվրատեսիլ-2020-ը կանցնի Ռոտերդամում: Այդ մասին հայտարարել է միջոցառման կազմակերպչական կոմիտեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամստերդամը հրաժարվել է մրցույթի անցկացումից:

«Ընտրելով Ռոտերդամը որպես միջոցառման անցկացման վայր՝ մենք ընտրում ենք ոչ միայն առանձնահատուկ պատմություն և անվիճելի առձնահատկություններ ունեցող քաղաք: Մենք ընտրում ենք Ahoy համերգասրահը, որն ըստ մեր գնահատականների, առավել հարմար հարթակ է կազմակերպելու համար 3 հեռուստաշոու ամենաարդիական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի ընդհանուր լսարանը կկազմի մոտ 180 մլն մարդ»,-ասել է մրցույթի գործադիր պրոդյուսեր Սիտսե Բաքքերը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրատեսիլի կիսաեզրափակիչները տեղի կունենա 2020-ի մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին:

Ավելի վաղ Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեմը բաց նամակով հայտարարել էր, որ հրաժարվում է Եվրատեսիլ-2020-ի անցկացումից: Նիդերլանդներն այդ հեղինակավոր երգի մրցույթն անցկացնելու իրավունքը ստացել էր 2019-ին Թել Ավիվում Դունկան Լոուրենսի հաղթանակի շնորհիվ:Հալսեմը հայտարարել էր, որ համերագյին դահլիճը, որտեղ նախատեսվում էր անցկացնել երգի մրցույթը, նախանշված ժամկետում զբաղված է լինելու: Մրցույթի անցկացման իրավունքի համար պայքարում էին Ռոտերդամը, Հերտոգենբոսը, Արնեմն ու Մաաստրիխտը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---