Զուրաբիշվիլին ներել է ոստիկան Մուկբանյանին սպանողին. Դա սկանդալի պատճառ է դարձել

Զուրաբիշվիլին ներել է ոստիկան Մուկբանյանին սպանողին. Դա սկանդալի պատճառ է դարձել

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամոբա (Մարիամ Աստվածածնի վերափոխման) տոնի կապակցությամբ, որը նշվել է օգոստոսի 28-ին, ներում է շնորհել 34 կալանավորի: Ներվածների թվում է նաև 2014-ին ոստիկան Թարաշ Մուկբանյանի սպանության համար դատապարտված Ռամազ Դևաձեն, ինչը ընդդիմության և շարքային քաղաքացիների վրդովմունքն է հարուցել, գրում է «Sputnik Գրուզիան»:

Սոցցանցերում չի դադարում այդ թեմայի քննարկումը: Ֆրանսիայում գտնվող նախագահը հրաժարվել է մեկնաբանել իր որոշումը՝ ասելով, որ դատապարտյանլներին ներում շնորհելն իր օրինական իրավունքն է:

22-ամյա Մուկբանյանի սպանությունը տեղի է ունեցել 2014-ի դեկտեմբերի 27-ին Բաթումի գիշերային ակումբներից մեկում: Ըստ քննության նյութերի, նրա և Դևաձեի միջև, որն անսթափ վիճակում է եղել, լեզվակռիվ է տեղի ունեցել, որի ժամանակ Դևաձեն կարողացել է խլել ոստիկանից նրա ծառայողական զենքն ու կրակել նրա գլխին: Մուկբանյանը տեղում մահացել է: 2015-ի սեպտեմբերին Դևաձեն դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Մի քանի օր առաջ նա ազատ է արձակվել:

Նախագահի որոշումը դատապարտել է նաև խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին: «Ինձ համար այս դեպքը՝ ոստիկանի սպանության համար դատապարտվածի ներումը, որը պատժի նույնիսկ կեսը չի կրել, անընդունելի է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---