Հոնկոնգում ցուցարարները խափանել են մետրոյի աշխատանքը

Հոնկոնգում ցուցարարները խափանել են մետրոյի աշխատանքը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ի առավոտյան Հոնկոնգում ցուցարարները առավոտյան պիկ ժամին տրանսպորտային քաոս են առաջացրել: Սևազգեստ ցուցարարները խոչընդոտել են մետրոյի գնացքների երթևեկությանը, ինչը լուրջ խափանումներ է առաջացրել հանրային տրանսպորտի աշխատանքում:

Հոնկոնգի հանդեպ Պեկինի վերահսկողության ուժեղացման դեմ բողոքող ցուցարարները նոր համընդհանուր գործադուլի կոչ են արել: Հոնկոնգի համալսարաններում սեպտեմբերի 2-ին ամառային արձակուրդից հետո վերսկսվում է դասապրոցեսը, սակայն ուսանող ցուցարարները երկշաբաթյա բոյկոտ են հայտարարել քաղաքի բուհերին, գրում է Deutsche Welle-ն:

Ուսհաստատությունների շենքերի առջև ուսանողները երկար կենդանի շղթաներ են կազմել: Որոշ ցուցարարներ հակագազներ են կրում, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցները, որոնք ակտիվիստներն օգտագործում են ոստիկանության կողմից կիրառվող արցունքաբեր գազից պաշտպանվելու համար:

Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման օրենքի ընդունման դեմ, որով հնարավոր կլինի արտահանձնում նաև Չինաստան, ինչը կնպաստի Պեկինի ազդեցության աճին տարածաշրջանում: Ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 3 ամիս: Ցուցարարները նաև պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, համըդհանուր ընտրական իրավունք, Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամի հրաժարականը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---