Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից:

«2018-ին Վրաստանի վարչապետի պաշտոնում իմ մանդատի հիմնական նպատակը երկրի զարգացման ռազմավարական շրջանակների ստեղծումն ու ներդրումն էր, որոնք հետագա տարիներին պետք է ապահովեին մեր պետական նպատակների իրականացումը, կդառնային ուղեցույց երկրի զարգացման համար: Երկրի ռազմավարական զարգացման շրջանակները ստեղծվել են, ներդրվել են, ուստի ես որոշել եմ հեռանալ պաշտոնից, քանի որ համարում եմ, որ արդեն կատարել եմ իմ առաքելությունը»,-գրել է նա, հայտնում է Sputnik Գրուզիան:

Նա հավելել է, որ այսօր, ինչպես երբեք, Վրաստանին միասնություն է պետք:

Բախտաձեն գլխավորել է Վրաստանի կառավարությունը 2018-ի հունիսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---