Նազարբաևի դուստրը վերընտրվել է Ղազախստանի Սենատի խոսնակի պաշտոնում

Նազարբաևի դուստրը վերընտրվել է Ղազախստանի Սենատի խոսնակի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ղազախստանի խորհրդարնի վերին պալատի խոսնակ է վերընտրվել Դարիգա Նազարբաևան: Այդ մասին հայտնել է Սենատի հաշվիչ պալատի նախագահ Ալիմժան Կուրտաևը գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա:

«Կողմ է հաշվառվել 48 քվեաթերթիկ, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա»,-ասել է Կուրտաևը, գրում է «Կոմերսանտը»:

Նազարբաևայի թեկնածությունը Սենատի խոսնակի պաշտոնում առաջադրել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է: Մարտից նա Սենատի խոսնակն է: Մինչ այդ Նազարբաևան գլխավորում էր միջազգային գործերի, պաշտպանության և անվտանգության պալատի կոմիտեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---