Պատգամավոր. Հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա

Պատգամավոր. Հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա

PanARMENIAN.Net - Պետք է վերլուծել, թե հանքարդյունաբերությունն ինչպես է ազդում հիվանդությունների առաջացման վրա և ինչ ռիսկեր կան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ խոսելով Ամուլսարի շահագործման իր տեսլականի մասին:

«Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա, բայց, թե ինչպիսի ազդեցություն` մասնագիտական հարց է»,-հավելել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է համարում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը՝ Կարապետյանը նշել է.«Քանի որ ծառայողական քննություն է նախատեսված, սպասենք դրա արդյունքներին: Ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն պրոֆեսիոնալ դաշտում: Հիմա, եթե իմ կարծիքն ասեմ՝ այո կամ ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի»:

Նա հավելել է նաև, որ «Իմ քայլը» Խմբակցությունում բոլորը հասկանում են, որ չեն կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի: «Այս մեծ նպատակի համար ամենակարևոր բանն է, որ հիմա «Իմ քայլը»խմբակցությունը միասնական լինի», - ասել է Կարապետյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---