Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավարը 3 սեպտեմբերի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: «Այսօր առավոտյան տեղի է ունեցել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը: Ես որպես կուսակցության նախագահ վարչապետի պաշտոնի համար առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թեկնածությունը»,-ասել է Իվանիշվիլին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գախարիան հայտարարել է, որ խորհրդարանի հաստատմանը որպես պաշտպանության նախարարի թեկնածու կներկայացնի 2013-2015թթ. կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը: Իսկ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Պետանվտանգության խորհրդի նախագահ Գոմելաուրին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |