Կենդանիների խոշտանգման համար նաև ազատազրկում կսահմանվի. ԲՀԿ առաջարկն ընդունվել է

Կենդանիների խոշտանգման համար նաև ազատազրկում կսահմանվի. ԲՀԿ առաջարկն ընդունվել է

PanARMENIAN.Net - ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկին` « ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»: Փոփոխությունները վերաբերվում են կենդանիների խոշտանգումների դեպքում քրեական պատասխանատվությանը, գրում է «Առավոտը»:

ԲՀԿ-ի առաջարկով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, որը զուգորդվել է խուլիգանական դրսևորումներով և հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, կսահմանվի տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝նվազագույնը 1 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով:

«Գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքով ընդամենը տուգանք է նախատեսված քաղաքացիների նկատմամբ նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև 100-ապատիկի չափով, ինչը բավարար չէ պոտենցիալ և գործող սադիստներին կանգնեցնելու համար: Նաև, որպես լրագրող, ուսումնասիրել եմ՝ արդյոք գործող ծիծաղելի տուգանքը պոտենցիալ կամ գործող սադիստներին կանխում է»,- նախագիծը ներկայացնելիս ասել է Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ անընդունելի են սոցիալական ցանցերում օրեցօր հայտնվող տեսանյութերը, որոնք պատմում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին:

Կառավարությունն ավելի խստացնող տարբերակ է առաջարկել: «Կառավարության առաջաւկով նույն արարքի համար պատիժ է սահմանվում, եթե արարքը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից անչափահասի ներկայությամբ, հանրային ցուցադրմամբ, այդ թվում՝ համացանցի միջոցով: Այս դեպքում կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքը պատժվում է տուգանքով 300-500- ապատիկի չափով կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

 Ուշագրավ
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»
Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով