2019-ի օգոստոսին ուղևորահոսքը ՀՀ 2 օդանավակայանում աճել է 15%-ով

2019-ի օգոստոսին ուղևորահոսքը ՀՀ 2  օդանավակայանում աճել է 15%-ով

PanARMENIAN.Net - 2019-ի օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 399,635 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15 տոկոսով:

2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 16.3 տոկոսով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329,666 ուղևոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում է 383,504 ուղևոր, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

2019 թվականի օգոստոս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 16,131 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,827 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9.5 տոկոս:

2019-ին ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,092,131 մարդ, որը 12 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---