Նոր «Ջոկերը»՝ ամենապահանջված կինոկոմիքս

Նոր «Ջոկերը»՝ ամենապահանջված կինոկոմիքս

PanARMENIAN.Net - Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» նոր ֆիլմը պատմության մեջ ամենաբարձր գնահատված կինոկոմիքսն է: Տվյալները վերցվել են International Movie Database (IMDb) կայքից:

Ֆիլմի վարկանիշը, որն էկրան կբարձրանա հոկտեմբերին, 9,7 միավոր է 10-ից: Ֆիլմն առաջ է անցել Քրիսթոֆեր Նոլանի «Սև ասպետից», որը 9 միավոր է հավաքել IMDb-ում: Ավելին, «Ջոկերն» առաջ է անցել նաև ամենամեծ հասույթ ունեցող «Վրիժառուները. Վերջաբան» ֆիլմից, որը գնահատվել է 8,6 միավոր, գրում է «Իզվեստիան»:

Օգոստոսի 28-ին համացանցում հրապարակվել է «Ջոկերի» եզրափակիչ թրեյլերը, իսկ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 31-ին Վենետիկի փառատոնում: Ֆիլմի ցուցարդությունն աժիոտաժ և մեծ հերթեր է առաջացրել:

Հատկապես քննադատների մեծ գնահատանքին է արժանացել Խոակին Ֆենիքսի խաղը, որը գլխավոր դերն է կատարում: Ֆիլմում նկարահանվել է նաև Ռոբերտ դե Նիրոն:

Ֆիլմը պատմում է Բեթմենի հակառակորդ Արթուր Ֆլեքի մասին, որը տառապում է մենթալ խնդիրներից և ընտանեկան անախորժություններից և որից հասարակությունը երես է թեքել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---