ԱՄՆ-ն խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները խստացրել են Իրանի դեմ պատժամիջոցները՝ ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձ ներառելով պատժամիջոցների ցուցակում, ինչպես նաև մի քանի նավթային լցանավ: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: Պատժացուցակում են հայտնվել նաև Հնդկաստանի, ԱՄԷ և Լիբանանի քաղաքացիներ, ինչպես նաև Իրանում, Հնդկաստանում, Սինգապուրում և Սիրիայում գրանցված 16 ընկերություն, գրում է «Վեդոմոստին»:

ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկել բեռնափոխադրումների մեծ ցանցի դեմ, որը ֆինանսավորում է «Իրանում գործող Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսը»:

«Իրանը շարունակում է սադրիչ գործողություններն, ուղղված տարածաշրջանաի ապակայունացմանը»,-ասվում է ԱՄՆ ֆինանսաների նախարարության հայտարարության մեջ:

2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, որը գործում էր 2015-ից, և հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի վերականգնման մասին: Պատժամիջոցները հիմնականում առնչվում են այն երկրներին ու ընկերություններին, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---