Ավինյանը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարները

Ավինյանը Լատվիայի դեսպանի հետ քննարկել է Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և կիսվելու իր կուտակած փորձով: Այդ մասին սեպտեմբերի 5-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենցեն (նստավայրը՝ Թբիլիսի): Այս համատեքստում քննարկվել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների հարցում համագործակցության հնարավորությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չիրացված զգալի ներուժ և այս առումով կարևորեցին տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Անդրադարձ է կատարվել Երևան-Ռիգա ուղիղ չվերթի բացման հեռանկարներին: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ նոր ավիաուղղություններ գործարկելու համար Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է իրականացնում:

Փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին հայ-լատվիական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել և հույս հայտնել, որ միասնական ջանքերով հնարավոր կլինի համագործակցության էլ ավելի հավակնոտ օրակարգ ձևավորել:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Արևելյան գործընկերության ծրագրի զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանը և մշակութային կապերի խորացմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---