Զբոսաշրջիկը $68,000 է վճարել մեկ գավաթ գարեջրի համար

Զբոսաշրջիկը $68,000 է վճարել մեկ գավաթ գարեջրի համար

PanARMENIAN.Net - Ավստրալացի զբոսաշրջիկ, լրագրող Փիթեր Լեյլորը Մանչեստրի հյուրանոցներից մեկի բարում մեկ գավաթ գարեջուր խմելու համար վճարել է 55,000 ֆունտ ստերլինգ՝ գրեթե $68,000: Սեյլորը ստիպված է եղել երկու անգամ մուտքագրել իր գաղտնաբառը, ինչից հետո գրվել է 55 հազար ֆունտ ստերլինգի հաշիվ՝ 22,5 ֆունտի ($28) փոխարեն, հայտնում է The Guardian-ը:

Հյուրանոցի մենեջերը խոստացել է ուղղել սխալը, ինչից հետո Լեյլորը լքել է բարը՝ կարծելով, որ բանկն այդքան մեծ գումար դուրս չի գրի իր հաշվից: $68 հազար, սակայն, հաշվից դուրս է գրվել և վճարվել մեկ գավաթ գարեջի համար: Գումարը վերադարձնելու համար մինչև 10 աշխատանքային օր կպահանջվի:

Սեպտեմբերի 4-ին նմանատիպ դեպք էր եղել նաև Իսրայելում. զբոսաշրջիկը $2,8 հազար էր վճարել շաուրմայի համար: Քարտով վճարում կատարելուց հետո միայն նա հասկացել էր, որ շփոթմունք է եղել: Հաստատությունն ընդունել է, որ գործարքը սխալ է կատարվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---