Նախարար. Սիրիայի հարցերով խորհրդակցում ենք գործընկերների հետ

Նախարար. Սիրիայի հարցերով խորհրդակցում ենք գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Սիրիայի հարցը ՀՀ համար շատ զգայուն է և դա արտահայտվում է մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով: Այդ մասին արտաքին գործերի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մնացականյանն ընդգծել է, որ խորհրդակցության մեջ են գործընկերների հետ Սիրիային վերաբերող հարցերում, հայտնում է Aysor.am-ը։

«Սիրիայի խնդրի կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ և բազմաշերտ է։ Այստեղ մենք առաջին հերթին ունենք մեր արտահայտված գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը», - ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձևավորված ռազմավարական համագործակցություն.«Մենք ունենք մեր օրակարգը համագործակցության բազմաթիվ գործընկերների հետ, և այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը՝ հաշվի առնելով միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգը։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբևէ բացառելով նման հարաբերությունները մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման և հայ-թուրքական հարաբերությունների ապագային վերաբերող հարցին:

Օգոստոսին ՀՀ և ՌԴ կառավարությունների համատեղ որոշմամբ Սիրիա է ուղարկվել Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից տրամադրված հերթական մարդասիրական օգնությունը:Օգնությունը ուղարկվել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցների հաշվին:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ) է մեկնել փետրվարի 8-ին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---