Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

Իջևանի քաղաքապետը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին ասել է մարզպետ Հայկ Չոբանյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Դիմում է ներկայացրել, որ վայր է դնում պարտականնությունները։ Դիմումի մեջ որևէ պատճառ նշված չէ։ Քննարկում էլ չենք ունեցել, որ իմանամ հրաժարականի դիմումի պատճառները», - հաղորդել է Հայկ Չոբանյանը:

Իջևան համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---