Դավիթ Սանասարյանը իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնի

Դավիթ Սանասարյանը իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնի

PanARMENIAN.Net - ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է, որ պատրաստվում է իր դեմ հարուցված գործով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել:

Սանասարյանը հայտնել է, որ շուտով հանդես կգա ասուլիսով և հայտարարել, որ «նույնիսկ քրեական գործի նյութերում որևէ նման տվյալ այդ թվում օպերատիվ տվյալներ առկա չեն»: Ֆեյսբուքյան գրառմանը կից՝ Սանասարյանը հրապարակել է ԱԱԾ քննչական մարմնի հանձնարարությամբ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքները։

2018 թվականի փետրվարի 26-ին Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին միջամտության կասկածանքով: Այս գործի շրջանակում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Այս պահին Սանասարյանի լիազորությունները դադարեցված են, գործը քննվում է ԱԱԾ-ում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---