Արոնյանը պարտվեց Նակամուրային

Արոնյանը պարտվեց Նակամուրային

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սենթ Լուիսում կայացող Champions Showdown մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևան Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային:

Chesspro հաղորդմամբ, մրցաշարի վերջին՝ չորրորդ օրը Արոնյան-Նակամուրա զույգն անցկացրեց Ֆիշերի շախմատի 8 կայծակնային պարտիա, որի արդյունքում հայ շախմատիստը պարտվեց 11,5:14,5 հաշվով:

Champions Showdown շախմատային մրցաշարն անցկացվել է սեպտեմբերի 2-5-ը, մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է $200 հազար դոլար է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---