ՀԺ. Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի մասին հայտարարության համար

ՀԺ. Բալասանյանը որպես վկա կանչվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի մասին հայտարարության համար

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը,«Հայկական ժամանակի» տեղեկություններով,սեպտեմբերի 5-ին կանչվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվելու:

Նա գործով վկայի կարգավիճակ ունի: Հարցաքննությունը, սակայն չի կայացել, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել:

ՀՔԾ-ն դեռ նոր ծանուցում Վիտալի Բալասանյանին չի ուղարկել: ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, սակայն չի մեկնաբանել Վիտալի Բալասանյանին հարցաքննության կանչելու մասին տեղեկությունները:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով, Վիտալի Բալասանյանը հարցաքննության է կանչվել օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում արված հետևյալ արտահայտությունների առիթով: Նա մասնավորապես հայտարարել էր. «Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրել… Ի՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երևույթին գնահատական տալ, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը «Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հեղափոխականներին մեղադրել էր իշխանությունը բռնզավթելու մեջ: Նա հայտարարել է, որ «բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---