«Լիդիան ինթերնեյշնլի» նախագահը Փաշինյանին նվիրել է «Առաջնորդություն. Տագնապալի ժամանակներում» գիրքը

«Լիդիան ինթերնեյշնլի» նախագահը Փաշինյանին նվիրել է «Առաջնորդություն. Տագնապալի ժամանակներում» գիրքը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

Ինչպես երևում է վարչապետի կայքում հրապարակված լուսանկարներում, հանդիպման ընթացքում Սելլերսը Փաշինյանին է նվիրել ամերիկացի պատմաբան և քաղաքական մեկնաբան Դորիս Քըրնս Գուդվինի Leadership: In Turbulent Times («Առաջնորդություն. Տագնապալի ժամանակներում») գիրքը:

Գրքում ԱՄՆ 4 նախագահների՝ Աբրահամ Լինքոլնի, Թեոդոր Ռուզվելտի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Լինդոն Բ. Ջոնսոնի օրինակներով խոսվում է ճգնաժամային պայմաններում կառավարման մասին: Գրքում նկարագրված է է, թե ինչպես են ԱՄՆ այդ 4 նախագահները այնպիսի բախվել դրամատիկ խոչընդոտների, որոնք ազդել են իրենց գործունեության վրա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---