Ռուսաստանը մտադրված չէ ԵՄ մտնել, քանի որ ինքնահաստատված երկիր է հանդիսանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադրված չէ ԵՄ մտնել, քանի որ ինքնահաստատված երկիր է հանդիսանում: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ-ի օրոք Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: «Մենք աչալրջորեն գնահատում ենք ՌԴ եւ ԵՄ չափերը եւ բարդություններ տեսնում նոր անդամների ընդունման հարցում»,- նշել է Չիժովը` մեկնաբանելով Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի` Ռուսաստանը ԵՄ կազմում տեսնելու ցանկության մասին հայտարարությունը:- Ռուսաստանը կարիք չունի ԵՄ անդամ դառնալու»: «Ռուսաստանը բոլորովին ինքնահաստատված է ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում,- մատնանշել է դիվանագետը:- Մենք ունենք բոլոր իրավունքները` ինքնուրույն եւ ոչ թե որեւէ միության կազմում զարգանալու»:



Դրա հետ մեկտեղ Չիժովը նշել է, որ Ռուսաստանը պարտականություններ ունի նախկին ԽՍՀՄ-ում իր հարեւանների նկատմամբ, եւ այդ գործոնը նույնպես հարկավոր է հաշվի առնել, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:



Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին առաջարկել է ԵՄ-ն հզորացնել Ռուսաստանով` նրան եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձնելով: «Ես Ռուսաստանը որպես արեւմտյան երկիր եմ տեսնում: Իմ գաղափարը կայանում է նրանում, որպեսզի նա ապագայում կարողանա ԵՄ անդամ դառնալ: Ես դրա համար կգործադրեմ բոլոր ջանքերը»,- խոստացել է Բերլուսկոնին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---