Բնակարանային գողությունները 7 ամսում աճել են 38%-ով

Բնակարանային գողությունները 7 ամսում աճել են 38%-ով

PanARMENIAN.Net - Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակն 2019-ի 1-ին 7 ամսում հասել է 14238-ի: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի, այս ցուցանիշը 1435-ով ավելին է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ:

Անձնական գույքի հափշտակության դեպքերը 2018-ի համեմատ աճեն էլ 1382-ով` հասնելով 6549-ի:

Բնակարանային գողությունների թիվն ավելացել է 241-ով կամ 38%-ով (876 դեպք), տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերն ավելացել են 10-ով (43 միջադեպ): Կողոպուտի դեպքերն, ընդհակառակը, նվազել են 19-ով (88 դեպք):

Համաձայն տվյալների՝ Հանրապետությունում գրանցված 14238 հանցագործությունների մեծամասնությունը տեղի են ունեցել Երևանում, մարզերից այս ցուցանիշով առաջատարը Կոտայքն է՝ 1086 դեպքով: Գրանցված հանցագործությունների ամենափոքր թիվը Վայոց ձորում է՝ 138 դեպք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---