ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպք է բացահայտվել (վիդեո) 9 սեպտեմբերի 2019 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ՊԵԿ պաշտոնատար անձը, ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային իրավախախտումները չարձանագրելու և ստուգայցեր չկատարելու համար, ՀՀ ՊԵԿ նախկին աշխատակցի միջնորդությամբ, ընկերության տնօրենից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերի՝ 1,000,000 ՀՀ դրամի կաշառք, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Բացի այդ, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ընկերության պատասխանատու աշխատակիցները, դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք են բերել օգտագործված կամ անհայտ ծագման ավտոտրանսպորտային միջոցների շահագործման մեջ օգտագործվող, ինչպես նաև արտադրական նշանակության տարբեր տեսակի յուղեր, որոնք այլ յուղերի հետ խառնելուց և վերամշակելուց հետո լցրել են ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարաների մեջ և դրանց անվան տակ իրացրել։ Ընկերության պահեստային տարածքում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են յուղով լցված «Մոբայլ», «Լուկոյլ», «Գազպրոմնեֆտ» և այլ ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարբեր չափերի բազմաթիվ տարաներ, յուղերը պատրաստելու և տարաներում զմռսելու սարքեր, ինչպես նաև դեռևս չօգտագործված պիտակներ։ Ընկերության տնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է նաև ապօրինի կերպով պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված, հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտով։ Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |