Գյուղբնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիր է սկսվում

Գյուղբնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիր է սկսվում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների հետ համատեղ, մեկնարկում է գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

Նա հավելել է, որ ծրագրի այս փուլում ընդգրկված են Երևանից առավել հեռու գտնվող 6մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք) գյուղական բնակավայրերը։ Յուրաքանչյուր մարզից կընտրվեն 2- 3 թիրախային գյուղեր (չափանիշները շատ տարբեր են)։

«Ծրագրի իրականացման հետ կապված բոլոր մանրամասները հայտնի կդառնան ընտրված գյուղերի բնակիչների հետ առաջին հանդիպումից անմիջապես հետո։ Գործող զարգացման ծրագրերը կներկայացնեն (պրեզենտացիա) համայնքների կամ բնակավայրերի վարչական ղեկավարները ՝ անկարողության դեպքում, (ինչը չենք բացառում) տվյալ գյուղերի բնակիչները։

Վայոց Ձորի մարզի ընտրված գյուղերն են՝ Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Զեդեա»,-ասվում է գրառման մեջ։

Մյուս մարզերից ընտրված գյուղերը հայտնի կդառնան ավելի ուշ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---