Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացել

Արցախի ոստիկանությունն ընտրախախտումների վերաբերյալ 18 հաղորդում է ստացել

PanARMENIAN.Net - 2019թ. սեպտեմբերի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ տարբեր բնույթի 18 հաղորդում է ստացվել, հայտնում է Արցախի ոստիկանությունը:

Ստեփանակերտից և Հադրութի շրջանից ստացվել են 2-ական, Ասկերանի և Շուշիի շրջաններից՝ 1-ական, Մարտունու շրջանից՝ 4, Մարտակերտի շրջանից՝ 3, Քաշաթաղի շրջանից՝ 5 հաղորդումներ: Շահումյանի շրջանից հաղորդումներ չեն ստացվել:

Բոլոր հաղորդումները սահմանված կարգով ընթացքավորված են, տարվում է հետաքննություն:

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7,787 ընտրող` ընտրողների մոտ 36%-ը։

Արցախի ԿԸՀ հրապարակած տվյալնբերի համաձայն, տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 67,342 ընտրող:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---