Պատգամավորը՝ Ջրպետկոմի նախագահին. Ձեզ նշանակել ենք, որ բացահայտում անեք

Պատգամավորը՝ Ջրպետկոմի նախագահին. Ձեզ նշանակել ենք, որ բացահայտում անեք

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանին չի գոհացնում Ջրային պետական կոմիտեի և դրա ղեկավար Վարդան Մելքոնյանի գործունեությունը։ Ազգային ժողովում ջրօգտագործումների վերաբերյալ օրենսդրական քննարկման ժամանակ նա, դիմելով կառավարության պաշտոնյային, արտահայտել է իր ուղղակի դժգոհությունը նրա գործունեությունից։

Իշխանական պատգամավորին հատկապես վրդովեցրել էր կառավարության պաշտոնյայի հայտարարությունը ջրային կոմիտեի ոլորտում չարաշահումները բացահայտելու մասին.«Տարիներով կուտակված պարտքերն, այդ չարաշահումները… որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք»: Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», -ասել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե զարմանալու ընդունակությունս պետք է որ վաղուց կորցրած լինեի, բայց պարոն Մելքոնյանը, ի պատիվ իրեն, էսօր ստիպեց ինձ զարմանալ։ Պարոն Մելքոնյան, մենք ի՞նչ մեսիջ ենք տալիս հանրությանը, երբ ասում եք՝ որ ուզենք ամեն օր բացահայտում անել, ամեն օր բացահայտում կանենք։ Անհասկանալի է։ Բացահայտում ունեք՝ արեք։ Մենք ձեզ նշանակել ենք, որ դուք բացահայտում անեք», - դիմելով դահլիճում նստած Մելքոնյանին՝ հայտարարել է Տիգրան Կարապետյանը

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---