Մարության. «Սանիթեքը» փորձում է իր խնդիրները բարդել մեզ վրա

Մարության. «Սանիթեքը» փորձում է իր խնդիրները բարդել մեզ վրա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն, անդրադառնալով քաղաքապետարանի առջև «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային, ասել է,որ «Սանիթեք» ընկերությունում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում։

«Ըստ իս, ուղղորդված միջոցառում է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը:

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի դիմաց։Աշխատակիցները պնդում են՝ քաղաքապետարանը հրաժարվել է ընդունել օգոստոս ամսվա հաշիվ-ապրանքագրերն ու կատարողականները:«Օգոստոս ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, մեր ղեկավարությունը մեզ տեղյակ է պահել, որ քաղաքապետարանից փոխանցում չի եղել», - ասել է աշխատակիցներից մեկը

«Երևի «Սանիթեքը» փորձում է իր խնդիրները բարդել քաղաքապետարանի վրա։ Մենք մշտապես հորդորել ենք վճարել աշխատակիցների գումարները։ Այս անգամ նույնպես միայնակ չենք թողնի աշխատակիցներին, իրավաբանական օգնություն կցուցաբերենք, ինչով կարող ենք, կօգնենք։ Միաժամանակ, մենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չենք», - ասել է Երևանի քաղաքապետը։

Հայկ Մարությանը հայտարարել է, որ մայրաքաղաքի սանմաքրման ծառայությունն այս պահին ակտիվորեն համալրում է իր շարքերը, աշխատանքի ընդունվել ցանկացող անձինք կարող են մոտենալ, հարցազրույցի մասնակցել և անցնել աշխատանքի։

Քաղաքապետը նաև հավաստիացրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատշաճ կարգով փոխանցել է «Սանիտեքի» հասանելիք 3 միլիարդ դրամից քիչ ավելի գումարը՝ բացառությամբ 9 տոկոս տուգանքները։

Քաղաքապետարանը մեղադրում է «Սանիտեք» ընկերությունը աղբահանությունը տապալելու, ապա՝ սաբոտաժի ենթարկելու մեջ ու պարբերաբար տուգանում ընկերությանը։ Երևանում աղբահանությունն այժմ իրականացվում է հիմնականում քաղաքապետարանի ստեղծած նոր հիմնարկի ուժերով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---