Մոպեդ վարելու համար վարորդականը պարտադիր կլինի

Մոպեդ վարելու համար վարորդականը պարտադիր կլինի

PanARMENIAN.Net - Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել ճանապարհային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական մեծ փաթեթ։ Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորներին ներկայացնելիս ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը տեղեկացրել է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում հայտնվում են նոր հասկացություններ՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլ, հատուկ ավտոմոբիլ, հատուկ կցորդ, տրիցիկլ, կվադրիցիկլ, կվադրոցիկլ։

Սահմանվում է նաև էլեկտրոմոբիլ հասկացությունը։ Այսուհետև հնարավոր կլինի գրանցել ու հաշվառել մոպեդները, իսկ դրանք վարելու համար պարտադիր է լինելու վարորդական վկայական ունենալը, հայտնում է Aysor.am-ը:

«Մոպեդ վարելու իրավունքի վարորդական վկայականը կարող է տրամադրվել 16 տարեկանից սկսած», - ներկայացրել է Քոչարյանը։

Կատարված մյուս փոփոխությունը վերաբերում է փաստաթղթաշրջանառության նվազեցմանը. ըստ ոստիկանության պաշտոնյայի, տրանսպորտային միջոցների հետ կապված գործարքներ կատարելու համար պարտադիր չէ անձամբ ՃՈ ներկայանալ և դրանք անել համացանցի միջոցով։ Քոչարյանն ասել է, որ այս նպատակով ծրագրային ապահովումն այժմ ավարտական փուլում է։

«Օրինագծի ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը հանելու եղանակով չի արգելի տրանսպորտային միջոցի շահագործումը։ Օրենքով սահմանված ժամկետում տեխզննություն չանցնելու, տեխզննության կամ հաշվառման կտրոնը փակցված չլինելու դեպքերում։ Դրա փոխարեն տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվելու է տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթուղթը վերցնելու եղանակով, որի դիմաց վարորդին տրվելու է 10-օրյա գործողությամբ ժամանակավոր փաստաթուղթ՝ այդ ընթացքում խախտումները վերացնելու նպատակով», - ներկայացրել է Հովհաննես Քոչարյանը։

Նախագծով երթևեկության լրացուցիչ պահանջենր են սահմանվում հեծանվորդների ու մոպեդ վարողների համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---