Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ. Մեծ պլաններ ունի10 սեպտեմբերի 2019 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում: «Ինչի՞ մասին է խոսքը։ Մենք նոր ենք սկսել»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Մեր մանկապարտեզներից 6500 ք/մ հետ ենք բերել համայնքին, մենք 2 միլիարդ դրամով մեծացրել ենք բյուջեն, մենք հետ ենք բերում այգիները, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները, մեծ կառուցապատում ենք սկսում։ Մենք մեծ պլաններ ունենք։ Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը։ Ինչո՞ւ հրաժարական տամ. որ էլ մանկապարտեզների տարածքները հետ չբերե՞մ», - ասել է Մարությանը։ Մարությանն, անդրադառնալով քաղաքապետարանի առջև «Սանիթեք» ընկերության աշխատակիցների բողոքի ակցիային, ասել է,որ «Սանիթեք» ընկերությունում աշխատավարձեր չվճարելը պարբերական բնույթ է կրում։ «Ըստ իս, ուղղորդված միջոցառում է»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |