iPhone 11-ի գները հայտնի են. Շնորհանդեսը սեպտեմբերի 10-ին է

iPhone 11-ի գները հայտնի են. Շնորհանդեսը սեպտեմբերի 10-ին է

PanARMENIAN.Net - Slashleaks կայքում աղյուսակ է հրապարակվել, որտեղ նշված են iPhone-ի 2019 թվականի մոդելների գները: Շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:

Ըստ հրապարակված տեղեկության, iPhone 11-ի մեկնարկային գինը կկազմի $749, iPhone 11 Pro-ինը՝ $999, իսկ iPhone 11 Pro Max-ը կարժենա $1099: iPhone XR-ի հետնորդը կթողարկվի 64 ԳԲ մոդիֆիկացիայով, ավելի բարձր կարգի սարքերն առավելագույն կոմպլեկտացիայով ունեն 512-ական ԳԲ ներքին հիշողություն, գրում է Hi-Tech-ը:

Նոր iPhone-ների գները.

iPhone 11 64 ԲԳ՝ 749 դոլար

iPhone 11 128 ԳԲ՝ 799 դոլար

iPhone 11 256 ԳԲ՝899 դոլար

iPhone 11 Pro 128 ԳԲ՝ 999 դոլար

iPhone 11 Pro 256 ԳԲ՝ 1099 դոլար

iPhone 11 Pro 512 ԳԲ՝ 1199 դոլար

iPhone 11 Pro Max 128 ԳԲ՝ 1099 դոլար

iPhone 11 Pro Max 256 ԳԲ՝ 1199 դոլար

iPhone 11 Pro Max 512 ԳԲ՝ 1299 դոլար:

Նշված գներն ավելի ցածր են, քան 2018-ի առաջատար iPhone XR, iPhone XS և XS Max-ի գները, Apple-ի պաշտոնական կայքից գնելու դեպքում:

Հուլիսին արդեն նշվում էր այն նախնական գումարը, որը հարկ կլինի վճարել iPhone 11-ի համար: Այն ժամանակ գնի ստորին շեմը շատ ավելի բարձր էր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---