Le Parisien․ Շումախերը գիտակցության է եկել

Le Parisien․ Շումախերը գիտակցության է եկել

PanARMENIAN.Net - Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որը ծանր վնասվածք էր ստացել 2013-ին դահուկ քշելիս, գիտակցության է եկել, հայտնում է Le Parisien-ը։

Սպորտսմենը գաղտնի տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի սիրտանոթային բաժանմունք։

Հիվանդանոցի աշխատակիցներից մեկը հաստատել է աղբյուրին, որ տեսել է մրցարշավորդին ու նա գիտակցության մեջ էր։

Շումախերին բուժելու է սրտային անբավարարության վրա մասնագիտացած պրոֆեսոր Ֆիլիպ Մենաշեն։

2013-ին մրցարշավորդը ստացել էր գանգուղեղային վնասվածք ու մի քանի տարի կոմայում է գտնվել։

2018-ի ձմռանը ԶԼՄ-ները հայտնում էին, որ Շումախերն այլևս գամված չէ անկողնուն ու արհեստական շնչառության կարիք չի զգում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---