Ուշադրության կենտրոնում
Մարուքյան. Սա ծուղակ է` Թուրքիան ուզում է, որ Ցեղասպանության զոհերի հարցը քննարկման առարկա դառնա

Մարուքյան. Սա ծուղակ է` Թուրքիան ուզում է, որ Ցեղասպանության զոհերի հարցը քննարկման առարկա դառնա

11:36 AMT  07:36 GMT
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Ցեղասպանության 1.5 մլն զոհերի անունները գրանցելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, նշել է, որ դա ծուղակ է և Թուրքիայի ցանկությունն է։ «Սա ծուղակ է, դադարեցրեք այս քննարկումը։ Թուրքիան ցանկանում է՝ այս հարցը քննարկման առարկա դառնա, ոչ թե դատապարտման։ Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից ավելի երկրներ, ԱՄՆ 50 նահագներ ճանաչել ու դատապարտել են Ցեղասպանության փաստը: Սա տաբու է»,-ասել է նա իր եթերում։ Նա կոչ է արել բոլոր շրջանակներին դադարեցնել Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող այս արատավոր դիսկուրսը։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։ «Կարող է միլիոն ու կես չէ, ավելի շատ է կամ ավելի քիչ։ Մինչև հիմա ինչի՞ մեր երկիրը այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի հաջողվում։ Դա կարևոր է նաև հետագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,– ասել է նա:
ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին
ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին Նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ
Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը
Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Երևանի ավագանին նոր անդամներ ունի
Ցեղասպանագետ. Վախով եմ սպասում ապրիլի 24-ին ՀՀ վարչապետի հայտարարությանը
Ցեղասպանագետ. Վախով եմ սպասում ապրիլի 24-ին ՀՀ վարչապետի հայտարարությանը Անդրանիկ Քոչարյանը չգիտի մի բան, որը թվում է, թե այնքան պարզ մի գիտելիք պետք է լինի հայ մարդու համար
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր  ռեկորդ է սահմանել
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել Առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա
---