Ուշադրության կենտրոնում
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից

24 ապրիլի
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների հայտարարութուններից՝ դրանք անվանելով «միակողմանի»։ «Որոշ երկրների հայտարարությունների մասին» անվանումով հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան մերժում է 1915 թվականի իրադարձությունների մասին «միակողմանի հայտարարությունները», որոնք արվել են «որոշակի ծայրահեղական շրջանակների բավարարելու համար»։ «Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձություններն օրինական քննարկման առարկա են։ Պատմության վերաբերյալ այս կողմնակալ հայտարարությունները ոչ միայն խաթարում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերը, այլև խրախուսում են արմատական խմբերին, որոնք հակված են ատելության հիմքով հանցագործությունների»,- ասվում է հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին և հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է Հայաստանի հետ»։ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին ուղերձներով են դիմել ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի նախագահները, տարբեր երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները և այլ պաշտոնյաներ։ Բայդենի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ
Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում
Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս
Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել
Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից
---