Ցոլակյանը դեմ է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու պլաններին

Ցոլակյանը դեմ է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական դարձնելու պլաններին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության պետերը պիտի ընդհանրապես ոչ մի կապ չունենան քաղաքականության հետ, հայտարարել է Sputnik-Armenia ռադիոկայանին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ապաքաղաքական կառույցներ պետք է լինեն դրանք, որովհետև այնտեղ պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում»,– ասել է նա։

Ֆելիքս Ցոլակյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ համակարգում, եղել է կառույցի փոխտնօրենը։

Ըստ Ցոլակյանի, հակառակ պարագայում, իրավապահ համակարգում չաշխատած ու ծառայողական փորձ չունեցող անձանց համար շատ դժվար կլինի նոր աշխատանքում կողմնորոշվելը։

Սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունել է ԱԱԾ ու ոստիկանության պետերի պաշտոնը քաղաքական համարելու ու դրանց համար որպես պարտադիր պահանջ պատգամավորի պահանջներին (տարիքային ցենզ, քաղաքացիություն և այլն) համապատասխանելը։ Մինչ այդ նշված 2 պաշտոնին կարող էին միայն կադրային սպաներ նշանակվել։

Նույն օրն ավելի ուշ հայտնի է դարձել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին։

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, հրաժարական է տվել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---