220 մլն դրամ՝ Անկախության օրվան. Վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի

220 մլն դրամ՝ Անկախության օրվան. Վարչապետի մրցանակաբաշխություն
 կանցկացվի

PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների բյուջեն 2019-ին կազմում է 220 միլիոն դրամ (մոտ $460,000)։ Ինչպես հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը,այս տարի առաջին անգամ այդ օրը վարչապետի մրցանակաբաշխություն կանցկացվի՝ «Մեր ժամանակների հերոսը» խորագրով, տեղեկացնում է Panorama.am-ը:

Դրան կմասնակցեն մարդիկ, որոնք փոխում են իրենց շրջապատի կյանքը, սեփական ուժերով բիզնես են ստեղծում, ապագան կապում են Հայաստանի հետ։

«Ունենք 45 հերոս, որոնք մրցանակների հավակնորդներն են։ 13 մրցանակ է լինելու, 12-ը տարբեր պաշտոնյաների, գործարարների կողմից են տրվելու հերոսներին, մեկը՝ վարչապետի»,- նշել է Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ մրցանակաբաշխության հյուրերը լինելու են վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման հերոսները, ժյուրին առանձնացրել է կարճ ցուցակ, իսկ վարչապետն ընտրել է մրցանակակիրներին։

«Ժյուրին հենվել է այն չափանիշի վրա, թե ինչքան ջանք է պահանջվել տվյալ մարդուց, որպեսզի հասնի իր երազանքին, նաև ստեղծագործականությունը, նորարարչականությունն է հաշվի առնվել»,- նշել է Մովսիսյանը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված գլխավոր միջոցառումն այս տարի անցկացվելու է Գյումրիում։

 Ուշագրավ
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է
ՀՀ խորհրդարանի շենքը բնութագրվում է որպես «հոյակերտ, սիմետրիկ շինություն»