«Ոչ ակնհայտ կարգ». Մոսկվայաբնակ նկարչի անհատական ցուցահանդեսը՝ Երևանում18 սեպտեմբերի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-29-ին՝ HovHar Art պատկերասրահում (Պուշկինի 4), կկայանա նկարիչ Ալեքսանդր Սոկոլովի՝ «Ոչ ակնհայտ կարգ» խորագրով անհատական ցուցահանդեսը: Սոկոլովը նկարիչ է՝ Մոսկվայում հայտնի իր փողոցային աշխատանքներով, որոնց կենտրոնում շախմատի ձի է: Նա սկսել է սթիքերներից ու պաստառներից, որոնք փակցնում էր քաղաքում, ավելի ուշ դրանց ավելացան նաև գիպսե հարթաքանդակներ: Սոկոլովն այն քիչ արվեստագետներից է, որոնք Մոսկվայում սթրիտ-արտ են անում գիպսից: Շախմատե ձիերից բացի, նրա հարթաքանդակները հաճախակի ունեն ստիլետների, կաստետների ու հերալդիկ կենդանիների տեսք: «Մոսկվայում մի քանի մարդ կա, որոնք հարթաքանդակներ են փակցնում քաղաքում, բայց դրանք շատ արագ պոկում են», – ասում է Ալեքսանդրը. «Եթե դրանք բարձր են՝ մարդիկ չեն նկատում: Բայց շատերը գիտեն, որ քաղաքում նման քանդակներ կան, և երբ տեսնում են՝ ուրախանում են»:
Երևանյան ցուցահանդեսին հնարավոր կլինի տեսնել Ալեքսանդր Սոկոլովի՝ հետևյալ հավաքածուներից աշխատանքներ. «Գուանչժոու», «Սև շարք», «Տղաներին», «Խաղն ու Տրիումֆը», «Համերգ / Փառատոն Կառնավալ / Դիմակահանդես», ինչպես նաև մի քանի քանդակ: Սոկոլովը խառնված տեխնիկայով է աշխատում. սիրելի նյութերն ակրիլն ու տեմպերան են, պարբերաբար՝ յուղաներկը: Նրա նկարները տարբերվում են հագեցած, մաքուր ու վառ գույներով. «կեղտոտ» գույները նա չի ընկալում ու չի օգտագործում: «Կտավի վրա սիրում եմ գույնը, իսկ քաղաքում՝ սևն ու սպիտակը: Իմ հարթաքանդակները միշտ սպիտակ են, երբեք չեմ ներկում դրանք»,- ասում է նա: Սոկոլովի խոսքով՝ իր աշխատանքների մեծ մասը թեմատիկ են, այդ պատճառով էլ նա երկար է պատրաստվում, նյութեր ու փաստեր հավաքում, ուսումնասիրում է բոլոր աղբյուրներից ստացված տեղեկությունն ու միայն հետո սկսում կտավի վրա պատկերներ ստեղծել: Սովորաբար մի նկարի վրա մեկ-երկու տարի է ծախսում՝ շատ աշխատատար գործ է: Արդյունքում Ալեքսանդրը ստանում է նույնիսկ ոչ թե նկար, այլ փոքր էպոսներ՝ այնքան տեղեկություն է նկարիչը վերարտադրում ու վերաիմաստավորում: Ավելի վաղ Սոկոլովի աշխատանքները ներկայացվել են այնպիսի փառատոններին, ինչպիսիք են SENSE-ն, «Մատրիցա 21», Կանաչ ցեխ 1121-ը Մոսկվայում: Դրանք նաև կարելի է գտնել Վադիմ Սիդուրի թանգարանում, «Ֆաբրիկա» ստեղծագործական արդյունաբերությունների կենտրոնում, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, նաև Եվրոպայում՝ «FIST» (Festival International de Stickers a Toulouse), «CHEAP street poster art festival», Via Ercolani, Բոլոնյան փառատոններին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |